31 հոկտեմբերի 2003 - 20:04 AMT
ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՎԱՆԵԼ ՀԱՄԱՃԱՐԱԿ
Վարակիչ հիվանդությունների բռնկումը Երեւանում, որն առաջացել է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի ջրախողովակների վթարի հետեւանքում, չի կարելի անվանել համաճարակ: Նման կարծիքի է Նորքի սուր վարակիչ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը: Նրա կարծիքով` առաջիկա օրերին վարակված հիվանդների քանակը կքչանա: Միեւնույն ժամանակ, Ա. Ասոյանը տեղեկացրել է, որ առավոտվա դրությամբ հիվանդանոց ընդունվածների թիվը 65-ի է հասել, որոնցից 53-ը երեխաներ են: