24 հունվարի 2012 - 16:11 AMT
Սլավոլյուբ Մուսլին. 2011թ. ուժեղ էր խաղում Յուրա Մովսիսյանը, ուստի ես հենց նրան թողեցի կազմում

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասել է, որ իր թիմը աճելու դեռ շատ տեղ ունի: «Անցած տարի մենք անակնկալ դարձանք շատերի համար: Այժմ մեզ այլ կերպ կվերաբերվեն: Վստահ եմ, որ երկրորդ տարին ավելի ծանր կլինի, քան առաջինը: Թեև ամեն դեպքում մենք ձգտելու ենք ավելի բարձր արդյունքների»,-Մուսլինի խոսքերն է մեջբերում championat.com-ը:

«Կրասնոդարի» հարձակվող Սպարտակ Գոգնիևը լքել է թիմը և պայմանագիր է կնքել «Ուրալի» հետ: Մուսլինն ասել է, որ Գոգնիևը նույն հնարավորություններն ուներ, ինչ մյուս ֆուտբոլիստները. «Այլ բան, որ անցած տարի ուժեղ էր խաղում նրա մրցակից Յուրա Մովսիսյանը, ուստի ես նրան թողեցի կազմում: Իսկ երկու հարձակվողով մենք չենք խաղում»: Հունվարի 25-ին հայ հարձակվողի թիմը կմեկնի Թուրքիա: