31 հոկտեմբերի 2003 - 18:23 AMT
ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՀԿ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ
Բաքվի իշխանություննրեն առայժմ չեն թույլատրել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) բողոքի ցույցը, որն ուղղված է Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին հայկական պատվիրակության մասնակցության դեմ: Միեւնույն ժամանակ, ինչպես Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին, ամեն դեպքում ակտիվիստների մի խումբ մտադիր է պիկետել հյուրանոցի շենքը, որտեղ բնակվում է հայկական պատվիրակությունը: Նրա խոսքերով` ցույցը կանցկացվի «Ամոթ նրանց, ովքեր հրավիրել են Բաքու հայ զավթիչներին» կարգախոսով: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: