24 հունվարի 2012 - 19:51 AMT
Ադրբեջանական զինվորը ինքնակամ գերի է հանձնվել ԼՂՀ Պաշտպանության բանակին

Հունվարի 23-ին` ժամը 15.30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզվում են: