24 հունվարի 2012 - 20:50 AMT
ՀՀ դատական ակտերի կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ԴԱՀԿ մամլո ծառայությունից։

Ծառայության վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության մայոր Իշխան Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալ: Միհրան Պողոսյանի այլ հրամաններով Վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության կապիտան Հարություն Սարգսյանը` Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, իսկ վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Արման Սիմոնյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, վերլուծական և կազմտեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Արմեն Մանուկյանը` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանն ազատվել է աշխատանքից, վերջինիս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Ռազմիկ Սարգսյանը: