25 հունվարի 2012 - 09:09 AMT
Մինսկում ԱՊՀ փորձագետները կշարունակեն մշակել «կյանքի որակի» նորմատիվները

2012թ հունվարի 26-27-ին ԱՊՀ Գործադիր կոմիտեում կկայանա փորձագետների աշխատանքային խմբի կողմից «կյանքի որակի» նորմատիվների մշակմանը նվիրված նիստ, հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:

Տվյալ նորմատիվները մշակելու խնդիրը դրվել է ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի միջոցառումների իրականացման շրջանակներում` մինչև 2020թ-ը: Համագործակցության մասնակից-երկրների աշխատանքի, միգրացիայի և բանկչության սոցիալական պաշտպանության հարցերով 23-րդ նիստի ժամանակ որոշում է կայացվել ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցերով: Խմբի անդամները սկսել են աշխատել երկու փաստաթղթերի վրա:

Վիճակագրական ցուցանիշների թվին դասվել են դեմոգրաֆիական, առողջապահական, կրթական, մշակութային ցուցանիշները, բնակչության զբաղվածությունը, եկամուտներն ու ծախսերը, աղքատության եզրին հայտնվելու ռիսկերը, բնակարանային պայմանները, հաղորդակցման միջոցները, սոցիալական և էկոլոգիական անվտանգությունը, սոցիալական ինքնազգացողության ինդեքսը և այլն:

«Կյանքի որակի» նորմատիվներ հասկացության տակ հասկացվում է ԱՊՀ երկրների կողմից բնակչության պահանջմունքների բավարարման բարձր ստանդարտները: Նորմատիվների ձևավորման նպատակը պետական երաշխիքների մինիմալ մակարդակի հաստաումն է, որը նպաստում է օրենսդրությամբ սահմանված `քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացմանը` ուղղված երկրի կայուն զարգացմանը:

Կայանալիք նիստը կլինի փորձագիտական խմբի թվով երրորդը, որի ընթացքում ծրագրվում է վերջնականապես մշակել փաստաթղթերը ` հաշվի առնելով ԱՊՀ Գործադիր կոմիտեից ստացվող նկատողությունները, առաջարկները և լրացումները: