25 հունվարի 2012 - 11:12 AMT
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին դեմ հանդես եկող ֆրանսիացի սենատորնեիր թիվն աճու՞մ է

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին դեմ հանդես եկող ֆրանսիացի սենատորնեիր թիվն աճում է: Ինչպես հայտնում է TRT Haber-ը, Ֆրանսիայի իշխող UMP կուսակցության ևս երկու սենատորներ հայտարարել են վերոհիշյալ օրինագծի հարցով Սահմանադրական դատարանին դիմելու իրենց մտադրության մասին:

Ինչպես հայտնում է գործակալությունը, սպասվում է, որ շուտով կհավաքվեն 60 ստորագրություններ` Սահմանադրական դատարան դիմելու համար:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտման դեպքում քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունվել էր ստորին պալատում: Օրինագծի հեղինակն է պատգամավոր Վալերի Բոյերը:

Սպասվում է, որ օրիագիծն ուժի մեջ կմտնի երկու շաբաթվա ընթացքում:

Թուրքիան ծայարահեղ հիվանդագին է ընդունել օրինագծի հաստատումը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: