25 հունվարի 2012 - 11:43 AMT
Մոռանալով սեփական անցյալը՝ Թուրքիան առաջ է մղում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»

Մոռանալով սեփական ոճրագործությունների մասին՝ Թուրքիան առաջ է մղում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանություն» հասկացությունը: Այն բանից հետո, երբ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, վիրավորված թուրք քաղաքական գործիչները փորձում են մեղադրել Հայաստանին «Խոջալուում ցեղասպանություն գործելու մեջ»: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԶԿ գլխավոր քարտուղար Հալյուկ Իպեկը, թուրքական խորհրդարանն այս տարի լուրջ քայլեր կձեռնարկի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» միջազգային ճանաչման համար:

«Թուրքիան ամեն ինչ կանի դրա համար»,-ասել է Իպեկը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն կան որոշակի հաջողություններ: