25 հունվարի 2012 - 13:23 AMT
Պատմաբան. Ֆրանսիական օրինագիծն ի հայտ եկավ, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը անհամաձայնություն է հայտնել այն կարծիքի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն ազդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Խնդիրը սառեցվել էր, դրա համար էլ այդ օրինագիծը ի հայտ եկավ»,-ընդգծել է նա: Ըստ նրա, Հայաստանի կողից արձանագրությունների հաստատման դեպքում, Թուրքիան Ֆրանսիային կարող էր ասել, որ նա չմիջամտի հարևան պետության հետ իր երկկողմ հարաբերություններին: Որպես ապացույց Մելքոնյանը հիշեցրել է 2001-2003թթ հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը, ընդգծելով, որ ընդունման նոր ալիքը սկսվեց նրանից հետո, երբ հայկական կողմը դուրս եկավ հանձնաժողովից:

2009թ շվեյցարական կողմի աջակցությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին արձանագրություններ` երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն 2010թ ապրիլի 22 Հայաստանի նախագահը առկախեց Արձանագրությունների հաստատումը, քանի որ թուրքական կողմը խորհրդարանում ձգձգում էր այդ արձանագրությունների հաստատումը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վալերի Բուայեն:

Թուրքիան ծայրահեղ հիվանդագին ընդունեց այդ փաստը և Ֆրանսիային սպառնում է քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցմամբ: