29 հոկտեմբերի 2003 - 21:43 AMT
ՀԱՅԸ ՀԱՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Մեծամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածու առաջադրված Վան Բայբուրդյանը հանել է իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, իր ինքնաբացարկը նա պատճառաբանում է նրանով, որ մի քանի հայ թեկնածուների առկայության դեպքում մեծամասամբ հայերով բնակեցված Ծալկայի շրջանում խորհրդարան կարող է անցնել ոչ հայ պատգամավոր: Միաժամանակ Վ. Բայբուրդյանը կոչ է արել մյուս հայ թեկնածուներին` միավորվել: Խոսելով նրանց հավանական հաջողությունների մասին` Վ. Բայբուրդյանն ընդգծել է, որ ամենաիրական հաղթող թեկնածու համարում է Հայկ Մելտոնյանին: