25 հունվարի 2012 - 14:27 AMT
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը կհանդիպի «Բանանցին»

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Այսօր Վարազդատ Ավետիսյանի սաները ընկերական հանդիպում կանցկացնեն «Բանանցի» հետ` «Բանանց» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ էլիտ ռաունդի մրցաշարը տեղի կունենա մայիսի 23-28-ը Իտալիայում: Մեր թիմի մրցակցիները կլինեն Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի հավաքականները: