25 հունվարի 2012 - 14:34 AMT
ԵԽԽՎ-ն ընտրել է մարդու իրավունքների գծով նոր հանձնակատարի

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընտրել է ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատարի: Խորհրդարանականները ձմեռային նստաշրջանում քվեների մեծամասնությունը տվեցին Նիլս Մուիժնեկսին:

Մուիժնեկսը որպես փորձագետ մասնակցել է ԵԽ հակամարտությունների կարգավորման առաքելությանը, այդ թվում 2007թ. զբաղվել է վրաց-աբխազական ու վրաց-հարավօսական հակամարտություններով: