25 հունվարի 2012 - 15:53 AMT
Ահմեդօղլու. Սոչիի հանդիպումը կարող է բեկումնային ելակետ դառնալ կարգավորման համար

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում կարող է բեկումնային ելակետ դառնալ ղարաբաղյան կարգավորման համար: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:

«Չնայած նրան, որ բազում փորձագետներ, այդ թվում հայ, հայտարարում են Սոչիի հանդիպման ձախողման մասին, ես գտնում եմ, որ առաջիկայում մենք կդառնանք միջնորդների ձևաչափի փոփոխության ու կարգավորման կոնկրետ քայլերի ականատեսները:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը նախագահական ընտրությունների շեմին վկայում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան կշարունակի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, առավել ևս, որ մինչ ընտրությունները մնացած ժամանակը դա թույլ է տալիս»,-հայտարարել է Ահմեդօղլուն: Ըստ նրա, Սոչիի հանդիպումը լրջորեն տարբերվում է նախագահների նախորդ հանդիպումներից: