25 հունվարի 2012 - 16:46 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիայի վերաբերյալ բանակցությունները կարող են տեղի ունենալ Ռուսաստանում

Ռուսաստանն իր տարածքն է առաջարկում Սիրիայի հակամարտող կողմերի միջև բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում է անցկացման վայրին, ապա մենք կողջունենք ցանկացած ընտրություն: Եթե ընդդիմությունը չի ցանկանում մեկնել Դամասկոս, դա կարող է լինել Կահիրեն, դա կարող է լինել Թուրքիայի տարածքը, ՌԴ տարածքը: Կարևոր է, որ մենք բոլորս դրդենք սիրիացիներին նստել բանակցությունների սեղանի շուրջ՚: Կարևոր է, որ միջազգային հանրության բոլոր անդամները միասին գործեն ու հրաժարվեն որևէ ուժի կիրառումից»,-ասել է նա Մոսկվայում իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ մամլո ասուլիսում: