26 հունվարի 2012 - 11:41 AMT
ԱՊՀ-ում Հայաստանն առաջինը կդառնա Բոլոնյան գործընթացի մայրաքաղաք

Հայաստանը կդառնա Բոլոնյան գործընթացի մայրաքաղաք առաջիկա երեք տարիների ընթացքում: Ինչպես հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մեր երկրին նախագահությունը կանցնի 2012թ հունիսի 15-ին Բուխարեստում կայանալիք տարեկան հանդիպմանը: «Հայաստանը կդառնա 9-րդ երկիրը, որը նախագահությունը կստանձնի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մեջ առաջինը և Արևելյան Եվրոպայում երկրորդը»,-ասել նա: Նախարարը նաև ընդգծել է, որ նման իրադարձությունը վկայում է երկրում գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների նկատմամբ բարձր վստահության մասին:

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացի համար նախատեսվող ծախսերով: Դրան Աշոտյանը պատասխանեց, որ Ռումինիան երկու տարվա ընթացքում ծախսել է մոտ 700 հազար եվրո, ինչի պատճառով նախատեսվում է այդ գումարն ավելացնել մեկ երրորդով` մինչև 1 մլն եվրո: Դա նախատեսված է ԵՄ դրամաշնորհով: Բոլոնյան գործընթացի կառավարումն իրականացնելու համար ենթադրվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, ինչպես նաև պայմանավորվել ավիափոխադրումների մասին` այս գործընթացում զեղչերի մասին պայմանավորվելու համար: