26 հունվարի 2012 - 13:37 AMT
Ucom-ը նվիրում է զինվորականներին 1 ամիս անվճար ինտերնետ

Հունվարի 28-ին լրանում է հայկական բանակի 20-ամյակը: Այդ կապակցությամբ Ucom-ը զինվորականների համար մեկնարկում է նոր ակցիա: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Հունվարի 28-ին յուրաքանչուր ՀՀ քաղաքացի այցելելով Ucom-ի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնելով իր զինվորական գրքույկը, կարող է դառնալ Ucom-ի բաժանորդ և մեկ ամիս անվճար ստանալ Ucom-ի Երեքը մեկում կլասիկ փաթեթը:

Ucom ընկերության ծառայությունները հասանելի են Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Շենգավիթ և Նոր Նորք համայնքներում: