27 հոկտեմբերի 2003 - 22:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
Հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի խորհրդարանում Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ փորձագետների մասնակցությամբ տեղի կունենա այլընտրանքային ծառայության օրենքի նախագծին նվիրված սեմինար: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ ԱԺ մամլո ծառայությունում, կքննարկվեն այլընտրանքային ծառայության միջազգային չափանիշները եւ դրանց կիրառման ճանապարհները Հայաստանում: Իրենց մեկնաբանությունները այլընտրանքային ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ կներկայացնեն ԵԱՀԿ եւ ԵԽ Մարդու իրավունքների հարցերի գլխավոր վարչության փորձագետները: