Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի պատմական կենտրոնում երկու բարձրահարկ է փլուզվել, տուժել է առնվազն 11 մարդ: Որքան մարդ է մնացել փլատակների տակ, հայտնի չէ:
Երկու տների բարձրության մասին տեղեկատվություը հակասական է: Որոշ տվյալներով, 20-հարկանի շենքն ամբողջությամբ է փլուզվել, իսկ կողքի 10-հարկանին՝ մասնակիորեն:
Globo հեռուստաալիքը, հղում անելով ականատեսներին, հայտարարել է, որ առաջին շենքի փլուզումից առաջ ուժեղ պայթյուն է որոտացել ու զգացվել է գազի հոտ:
Փրկարարները չեն բացառում, որ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ կենցաղային գազի արտահոսքը, հայտնել է BBC-ին: