Rovio ընկերության նախագծած հայտնի Angry Birds խաղը փետրվարի 14-ից (Սուրբ Վալենտինի տոնի օրը) հնարավոր կլինի խաղալ արդեն Facebook սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդում է ReadWriteWeb-ը:
Խաղի թողարկումը Facebook-ում կգործի միանգամից բոլոր 800 միլիոն օգտագործողների համար: Angry Birds-ը Facebook-ում կարող է դառնալ ամենատարածված սոցիալական խաղը՝ հաշվի առնելով ողջ աշխարհում վերջինիս խաղասերների քանակությունը: Angry Birds-ը ներբեռնել են ավելի քան 700 միլիոն անգամ և 2012-ին սպասվում է, որ այս ցուցանիշը կանցնի 1 միլիարդը:
Rovio ընկերությունը հայտնել է, որ Facebook –ում խաղն ունենալու է նաև վճարովի տարբերակ:
Zynga ընկերության նախագծած CityVille, CastleVille և FarmVille խաղերը այս պահի դրությամբ Facebook-ի սոցիալակն խաղերում թոփ երեքն են:
Ըստ Rovio ընկերության վիճակագրության՝ օրական 30 միլիոն մարդ խաղում է Angry Birds: Խաղացողները միասին վերցրած ծախսում են օրական 300 միլիոն րոպե խաղի վրա։ Այս թիվը հավասար է 109,5 միլիարդ րոպեի ամեն տարի և 1825 միլիոն ժամի։
Angry Birds-ը հանրաճանաչ խաղ է՝ ստեղծված խաղերի նախագծմամբ զբաղվող ֆիննական Rovio Mobile ընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010-ի հոկտեմբերին։ Այն ունի iOS, Android, Symbian^3, webOS համակարգերի համար համապատասխան ծրագրեր, բացի դրանից հնարավոր է խաղալ նաև Chrome բրաուզերով։ Շուտով այն հասանլի է լինելու նաև smart հեռուստացույցների համար:
Խաղը իրենից ներկայացնում է Թռչունների կռիվ ընդդեմ խոզուկների, կապիկների և այլն։ Rovio ընկերությունը պարբերապար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։