26 հունվարի 2012 - 17:06 AMT
Վաղը երեկոյան Լենինգրադյան փողոցի երթևեկությունը կարող է մասնակիորեն դադարեցվել

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամարեգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապված՝ հունվարի 27-ին ժամը 17.00-ից մինչև 19.00-ն ծանրաբեռնված կլինի երթևեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչև Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաև երթևեկության դադարեցում: ՀՀ ոստիկանությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: