Ուրբաթ օրը պայթյուն է տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, զոհվել է առնվազն 28 մարդ, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների, պայթյունը տեղի է ունեցել թաղման արարողության ժամանակ: Կատարվածի հանգամանքները, ինչպես նաև զոհվածների ու տուժածների մասին տվյալները հստակեցվում են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: