27 հունվարի 2012 - 15:06 AMT
Տնտեսագետը խորհուրդ է տալիս կառավարությանը վերանայել գնաճի դեմ պայքարի միջոցները

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը խորհուրդ է տալիս կառավարությանը վերանայել գնաճի դեմ պայքարի միջոցները: Ըստ նրա, միայն ԿԲ-ն չի կարող պայքարել երկրում գների կայունության համար: «Վերջին տարիներին դրամավարկային քաղաքականությունը փոխվել է ու առավել արդյունավետ դարձել, սակայն միայն դա չի կարող զսպել կտրուկ գնաճը»,-նշել է նա հունվարի 27-ին կայացած մամլո ասուլիսում:

Խնդրի լուծումը Թ.Մանասերյանը տեսնում է բոլոր պետմարմինների հստակ աշխատանքի, օլիգոպոլիաների ու գներ թելադրող խմբիշխանների դեմ պայքարում: «Գնաճի զսպման ոլորտում իր կանոնակարգող և հսկիչ դերը կառավարությունը բավարար չի օգտագործում: Ինքնակամությունը պետք է արգելվի»,-ասել է նա: