Հունվարի 27-ին Մոսկվայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի մոսկովյան բաժանմունքը: Ինչպես հայտնում է «Ռուս-հայկաակն համագործակցության» մոսկովյան տարածաշրջանային կազմակերպությունը, նիստին հրավիրված են ՀԿ ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ:
Կհաստատվի հանձնաժողովի կազմը, կստեղծվեն աշխատանքային խմբեր, կհաստատվի առաջիկա ամիսների միջոցառումների ծրագիրը:
Մոսկվոյան հանձնաժողովի գործունեությունը ուղղված կլինի Հայոց ցեղասպանության դատապարտման ու հետևանքների վերացման ջանքերի աջակցությանը, այն սերտորեն կհամագործակցի Հայաստանի ու Ռուսաստանի պետական ու հասարակական կառույցների հետ: