Ռոստովի «Մոնոլիտստրոյ» ԲԲԸ ընկերությունը տուգանվել է 500 հազար ռուբլիով՝ երկու օտարերկրացի քաղաքացիների ապօրինաբար աշխատանքի ընդունելու համար: Ստուգման համար հիմք է ծառայել քրեական գործի հարուցումը ՀՀ քաղաքացու հանդեպ, որն աշխատում էր ընկերությունում: Նրան կասկածում էին տարեց մի կնոջ վրա ավազակային հարձակում գործելու համար:
Ռոստովի «Մոնոլիտստրոյ» ԲԲԸ ընկերությունը, չունենալով համապատասխան թույլտվություն, աշխատանքի է ընդունել ՀՀ այդ քաղաքացուն: Նույն հիմունքներով ընկերությունում աշխատում էր նաև մեկ հայ քաղաքացի:
Փաստի առնչությամբ վարչական իրավախախտումների գործ է հարուցվել ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով: Շրջանային դատարանի որոշմամբ իրավաբանական անձը ենթարկվել է պատասխանատվության՝ 500 հազար ռուբլի տուգանքի: