22 հոկտեմբերի 2003 - 23:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովը: Ինչպես նա հայտարարել է լրագրողներին Երեւան ժամանելուն պես, այցի ընթացքում նախատեսվում է 2004 թ. հայ-բուլղարական ռազմական համագործակցության ծրագրի ստորագրում, ինչը «զգալիորեն կընդլայնի» երկկողմ շփումները: Նախարարը հիշեցրել է, որ հաջորդ տարի Բուլղարիան նախագահելու է ԵԱՀԿ-ում` հույս հայտնելով, որ իր երկրին կհաջողվի որոշակի ներդրում կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: