28 հունվարի 2012 - 10:37 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Յուրի Խաչատուրով. 20-ամյա բանակի ամենամեծ նվաճումը նրա սպաներն են

Հայաստանի Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, շնորհավորելով Հայաստանի բնակիչներին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ, նշել է, որ հայկական բանակը կարողանում է պահպանել ձեռք բերված հաղթանակները: Լրագրողների այն հարցին, թե որն է նա համարում բանակի ամենամեծ նվաճումն ու բացթողումը անցած 20 տարիներին, Խաչատուրովը նշել է. «Մեր ամենամեծ նվաճումը մեր սպաներն են»: Գլխավոր շտաբի պետը բանակի գլխավոր թերությունը համարում է կարգապահական խնդիրների առկայությունը: «Մենք աշխատում ենք, որ դրանք գնալով նվազեն, իսկ մեղավորները պատժվեն»«-ասել է նա:

Նա ընդգծել է, որ ԶՈւ ղեկավարությունը հետևողական աշխատանք է տանում այդ և մյուս խնդիրները լուծելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ