28 հունվարի 2012 - 11:35 AMT
ԱԴԿ. Հայոց բանակն անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհացորում է բոլորին հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ: Կուսակցության ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում ենք հայրենիքի բոլոր պաշտպաններին հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ:

Մեր անկախ պետականության կայացման պատմությունը դյուրին չի եղել և հայոց բանակը անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ՝ արցախյան հերոսամարտերից մինչև սահմանների ամենօրյա ու մշտարթուն պաշտպանություն:

Վստահ ենք, որ հայոց զինված ուժերը կշարունակեն իրենց կարևոր դերակատարումը հայրենիքի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության գործում»: