28 հունվարի 2012 - 12:24 AMT
Ճապոնիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հարավային Կուրիլներում

Ճապոնիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հարավային Կուրիլներում, շաբաթ օրը հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Կոիտիրո Գեմբան:

«Մենք պատրաստ ենք դիտարկել հյուսիսային տարածքները համատեղ շահագործելու մասին հարցը, եթե դա չվնասի Ճապոնիայի իրավաբանական դիրքորոշմանը: Եթե դա կնպաստի տարածքային խնդրի լուծմանը, մենք պետք է դա դիտարկենք»,-ասել է Կոիտիրո Գեմբան իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: «Սակայն, մենք դեռևս տարաձայնություններ ունենք»,-ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ճապոնիայում «հյուսիսային տարածքներ» են անվանում Կուրիլների չորս հարավային կղզիները», Ճապոնիան տարածքային նկրտումներ ունի այդ տարածքների հանդեպ: