Միկրոբլոգային սոցիալական ցանց Twitter -ի օգտագործողները բոյկոտում են միկրոբլոգի նոր որոշումը։ Այն է, արգելափակել կամ թաքցնել որոշ երկրների օգտագործողների գրառումները, եթե դրանք հակասում են տվյալ երկրի օրենքներին։ Այս մասին հայտնում է Huffington Post-ը։
Twitter-ի օգտագործողներն իրենց բոյկոտն արտահայտում են հունվարի 28-ին միկրոբլոգում ոչ մի գրառում չանելով։ Twitter-ում առկա #TwitterBlackout և #TwitterCensored թեգերը որոնելիս կարելի է տեսնել, թե ինչպես են օգտագործողները հունվարի 27-ին միմյանց տարածել այս բոյկոտի մասին հաղորդագրությունը։
Օգտագործողների այս նախաձեռնությանը կողմ է արտահայտվել Anonymous հաքերային խմբավորումը՝ տեղադրելով նույն հաղորդագրությունն իր Twitter էջում։
Twitter-ը այս «աշխարհագրական գրաքննության» մասին հայտնեց՝ նշելով, թե հաճախակի է բախվում տարբեր երկներում առկա նորմերին։ Ըստ քննադատների, Twitter-ի այս որոշումը ինտերնետը իշխանությունների կողմից վերահսկելու և խոսքի ազատությունը սահմանափակելու քայլ է։ Ընդ որում, Twitter-ը չի հայտնել, թե իր այդ «նորարարությունը» որ երկրներում է գործելու։