28 հունվարի 2012 - 13:05 AMT
Հունվարի 27-ին Sotheby’s-ում ամենաթանկը վաճառվել է Այվազովսկու կտավը

Հունվարի 27-ին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի է ունեցել հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդ: Ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն է, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Երկրորդ ամենաթանկ վաճառված նկարն է Թոմաս Դիքսիի «Միրանդա» կտավը` 86.500 ԱՄՆ դոլարով, երրորդը` Կարլ Շվենինգերի «Մենահամերգ» կտավն է` 68.500 ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ աճուրդի ընթացքում վաճառվել են 2.535.879 ԱՄՆ դոլարի աշխատանքներ: Այդտեղ ներկայացված էին իտալական, հոլանդական և ֆլամանդական բարրոկոյի, ֆրանսիական ռոմանտիզմի, ռեալիզմի և «բարբիզոնյան դպրոցի» ներկայացուցիչների աշխատանքներ: