28 հունվարի 2012 - 13:09 AMT
Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ

Իրանի Կիրման գավառում տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, աղետը տեղի է ունեցել Գալա Գյանջ քաղաքում: Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 27-ին 19:38-ին:

Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: