Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է ռուս-թուրքական խառը ամուսնությունների թեմային Ռուսաստան կատարած այցի ժամանակ, հայտարարելով, որ թուրքական ընտանեկան կուլտուրան շատ նման է ռուսականին:
Ինչպես հայտնում է Posta-ն, Դավութօղլուն նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է, որ աճի խառը ամուսնությունների թիվը:
«Ռուս հարսները շատ լավ են հարմարվում թուրքական ընտանիքներում: Թուրքական ընտանեկան ավանդույթները շատ են նման ռուսականին: Ռուս կանայք շատ նվիրված են իրենց ամուսիններին: Իմ խորհրդարանականներից մեկն ամուսնացել է ռուս աղջկա հետ»,-ասել է Դավութօղլուն: