28 հունվարի 2012 - 15:22 AMT
ԱՊՀ-ում ԵվրԱզԷսի տեղեկատվական կենտրոններ կբացվեն

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության Վարչության խորհրդի որոշմամբ Համագործակցության բոլոր երկրներում մոտ ապագայում կբացվեն «Եվրասիական միություն» հանրային տեղեկատվական կենտրոններ:

«Եվրասիական միություն» հանրային տեղեկատվական կենտրոնները կներկայացնեն միավորման ապագայի մասին ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև հարթակ են հանդիսանալու Եվրասիական Միության հետ կապված թեմաների լուսաբանման և քննարկման համար:

Եվրասիական միությունը պետությունների կոնֆեդերատիվ միության նախագիծն է` միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, հումանիտար, մշակութային տարածքով, որը ենթադրաբար պետք է ստեղծվի Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի միության, ԱՊՀ համապատասխան մասնաճյուղային սերտ ինտեգրացիոն կառույցների` ԵվրԱզԷսի, ՄՏՏ, ՀԱՊԿ, Մաքսային միության հիման վրա: