Ուկրաինան Ֆրանսիայի աջակցությունն է ակնկալում Եվրոպական Միության հետ Կիևի մերձեցման գործընթացում: Դա այսօր ընդգծել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին ծննդյան առթիվ հղած շնորհավորական ուղերձում, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
«Հուսով եմ, որ Ֆրանսիան կշարունակի օժանդակել Ուկրաինայի կուրսին` ուղղված Եվրամիության հետ համակողմանի մերձեցմանը և աջակցել մեր երկրին սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների իրականացման գործում»,- նշել է Յանուկովիչը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ ուկրաինա-ֆրանսիական հարաբերությունները «արգասաբեր զարգացման համար զգալի ներուժ ունեն ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»:
Յանուկովիչը նշել է նաև, որ «հաճույքով է հիշում» 2010թ. հոկտեմբերին հանդիպումը Սարկոզիի հետ Փարիզում: