Spanair ավիաընկերությունը դադարել է գոյություն ունենալ: Փոխադրողը հաղորդել է, որ անլուծելի ֆինանսական դրության մեջ է հայտնվել և հրաժարվել է կատարել ուղևորների առջև իր պարտականությունները:
Չնայած, որ իսպանական իշխանությունները պահանջել են ապահովել հաճախորդների իրավունքների պահպանումը, Spanair-ի բոլոր չվերթները` սկսած ուրբաթ երեկոյից դադարեցվել են:
Ֆինանսական դժվարությունները փոխադրողին հետապնդում էին վերջին մի քանի տարվա ընթացքում: Սկանդինավյան SAS-ը 2009 թվականին մեկ եվրո խորհրդանշական գումարի դիմաց Spanair-ը վաճառեց Կատալոնիայից մի խումբ ներդրողների: Չնայած շրջանային բյուջեից օգնությանը, ընկերությունը չկարողացավ գլուխ հանել իր խնդիրներից:
Qatar airways-ը, որը նույնպես դիտարկում էր Spanair-ը գնելու հնարավորությունը, արդյունքում հրաժարվեց գործարքից: