29 հունվարի 2012 - 15:19 AMT
Հայկական եկեղեցու շինհրապարակում մարդ է վնասվել

Մոսկվայում Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու շինհրապարակում միջնապատի փլուզման արդյունքում վնասվել է մեկ մարդ, հայտնում է analitika.at.ua` հղելով օրինապահ մարմիններին: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը ծանր է գնահատվել: Միջադեպը պատահել է շաբաթ օրը առավոտյան Տրիֆոնովյան փողոցի շինհրապարակում:

Տվյալ պահին օրինապահները ճշտում են տեղի ունեցած միջադեպի բոլոր մանրամասները: