30 հունվարի 2012 - 02:06 AMT
Բաշար Ասադի տիկնոջ փախուստը Սիրիայից կանխվել է

«Ալ-Մասրի Ալ-Յում» եգիպտական թերթը, հղում կատարելով սիրիական աղբյուրներին, հաղորդել է, որը այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» ուժերը կանխել են երկրի նախագահի տիկնոջ` Ասմա Ասադի և մի քանի ազգականների փախուստը երկրից:

Հաղորդագրության համաձայն, ավտոմեքենաների շարանը` նախագահական թիկնապահության ուղեկցությամբ, շարժվում էր Դամասկոսի օդանավակայան, երբ ապստամբների խումբը հարձակվեց: Ակտիվ փոխհրաձգությունից հետո նախագահի թիկնապահներին հաջողվել է հետ մղել հարձակվողներին և մեքենաների շարանը հետ դարձնել նախագահական պալատ:

Հաղորդվում է նաև, որ նախագահի` երկիրը լքել փորձող ազգականների թվում էր Բաշար Ասադի մայրը` Անիսա Մահլուֆ-Ասադը: