30 հունվարի 2012 - 10:51 AMT
Լեոն Պանետա. Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կհարձակվի Իրանի ռազմական օբյեկտների վրա

Իրանը կարող է հարստացնել ուրանի բավական քանակություն մեկ տարվա ընթացքում ատոմային ռումբ արտադրելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

Պանետան, ելույթ ունենալով ամերիկյան հեռուստատեսությամբ, նշել է, որ «ԱՄՆ-ն անհրաժեշտ ամեն ինչ կանի, որպեսզի Իրանն ատոմային զենք չունենա»:

Իրանի ատոմային օբյեկտների վրա հնարավոր հարձակման մասին հարցին նա պատասխանել է. «Եթե իրավիճակը պահանջի Իրանի օբյեկտների դեմ ռազմական գործողության անցկացում, ապա մենք կանցկացնենք նման գործողություն»: