30 հունվարի 2012 - 13:33 AMT
Թուրքիայում դատական նոր լսում է նշանակվել հայազգի Սևակ Շահինի սպանության գործով

Թուրքիայի ռազմական դատարանը, հավանաբար, նոր լսումներ կանցկացնի հայազգի զինվոր Սևակ Շահին Բալիկչիի գործով: Նոր լսումը տեղի կունենա վկաներից մեկի ցուցմունքի փոփոխության պատճառով, գրում է «Հյուրիեթը»:

Սևակ Շահին Բալիկչիի և սպանության մեջ մեղադրվող Կվանչ Աղաօղլուի զինակից Հալիլ Էկշինը հայտարարել է, թե դատարանում կեղծ ցուցմունքներ է տվել:

Ըստ նրա, դատարանում ելույթից առաջ նրան է զանգահարել ոմն մեկը, ներկայանալով Բյուլենթ Կայ, խորհուրդ է տվել հանդես գալ ի պաշտպանություն Աղաօղլուի: Սակայն, ինչպես նշել է Էկշինը, Աղաօղլուն պատահական չի կրակել Սևակի վրա, «նա լիցքավորել է զենքը ու կրակել է Սևակին»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ապրիլի 24-ին Բալիկչին սպանվեց իր զինակցի կողմից: Դատարանն ազատեց Աղաօղլուին առաջին իսկ նիստում, իսկ զինդատախազության մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության պատճառով սպանության համար:

Մինչդեռ, Դիրաբեքիրի զինդատարանում պաշտոնյա զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցավ նրան ու հայտնեց, որ Աղաօղլուն ասել է Սևակին.« Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները: