30 հունվարի 2012 - 14:13 AMT
Մեծ Բրիտանիայի բնակիչների գրեթե կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ից

Սոցիոլոգիական հետազոտությունների արևմտյան ինստիտուտը հայտնել է, որ Բրիտանիայի բնակիչներից շատերը ցանկանում են, որ իրենց երկիրը դուրս գա ԵՄ կազմից: Հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Բրիտանիայի բնակիչների 44 տոկոսը կողմ է Եվրամիությունից դուսր գալուն:

Բրիտանացիների 53 տոկոսը գտնում է, որ եվրագոտու երկրները պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները և օգնություն չխնդրեն Բրիտանիայից:

ԵՄ 27 անդամներից 17-ը մտնում է եվրոյի գոտու մեջ, մյուս 10-ը օգտվում են սեփական արժույթից: