30 հունվարի 2012 - 14:19 AMT
Սիրիայում գազատար է պայթեցվել

Սիրիայի պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ «ահաբեկչական խմբավորումը» պայթեցրել է երկրի կենտրոնը ափամերձ շրջանների հետ կապող գազատարը:

Կառավարամետ Addounia հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու՝ Թելկալախ շրջանում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է շուրջ 460 հազար խմ գազի արտահոսքի:

Սիրիան ներկա պահին բախվում է գազի պակասի հետ՝ երկրի գազամուղները հարձակման են ենթարկվում ապստամբների կողմից, ովքեր փորձում են տապելել Բաշար Ասադի ռեժիմը: