30 հունվարի 2012 - 14:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիգրան Ջրբաշյան. «Հայաստան» առևտրի կենտրոնի հարցը միանգամայն լուծելի է

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «Հայաստան» առևտրի կենտրոնի գործունեության հետ կապված ոչ մի խնդիր չեն տեսնում: Ինչպես լրագրողներին է հայտարարել բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, այդ գործով նորմալ վարկային գործընթաց է գնում, որի շրջանակներում վարկ էր տրամադրվել գույքի գրավի դիմաց, որը ժամանակին չէր սպասարկվել:

«Ես, որպես բանկի տնօրինության անդամ, կարող եմ ասել, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, մենք ոչ մի բարդություն այստեղ չենք տեսնում, խնդիրը լուծելի է, փակուղի չկա»,-ասել է նա:

Ըստ տարածված տեղեկատվության, առևտրի կենտրոնի շենքը դարձել է «Ամերիաբանկի» սեփականությունը 2011թ. դեկտեմբերի 16-ին: Ավելին, ըստ աղբյուրի, բանկը տեղեկացրել է «Հայաստանի» վարձակալ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին, որ տարածքը պետք է ազատվի մեկ ամսվա ընթացքում, սակայն դա չի կատարվել:

ՖՈՏՈՇԱՐՔ