30 հունվարի 2012 - 15:58 AMT
Ամերիկյան ատոմային սուզանավը գտնվո՞ւմ է Կարմիր ծովում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի Annapolis ատոմային սուզանավը Momsen ամերիկյան էսկադրային ականակրի ուղեկցությամբ անցել են Սուեզի ջրանցքը և դուրս եկել Կարմիր ծով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ մեջբերելով եգիպտական «Ալյամատ» լրատվական կայքը:

ԱՄՆ ՌՕՈՒ ատոմային սուզանավի և ականակրի վերջնական նպատակակետը չի նշվում, սակայն դրանց՝ Կարմիր ծով դուրս գալը համընկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների սրման հետ, որը սպառնում է միակողմանի կարգով փակել Օրմուզի նեղուցը՝ Պարսից ծոցից նավթային մատակարարումների գլխավոր ծովային ուղիներից մեկը: