30 հունվարի 2012 - 17:06 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները հունվարի 30-ից փետրվարի 5-ի համար

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունվարի 30-ից փետրվարի 5-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 19307.38 (+362.13), բացթողնման գինը` 20986.28 (+393.62) դրամ, արծաթի գնման գինը` 372.42 (+24.75), բացթողնման գինը` 404.80 (+26.9), պլատինի գնման գինը` 17959.27 (+597.25), բացթողնման գինը` 19520.95 (+649.19), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7807.61 (+276.58), բացթողնման գինը` 8486.53 (+300.63) դրամ: