30 հունվարի 2012 - 17:32 AMT
Վարդան Օսկանյանը չի բացառում համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ

Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը անսահման կարևոր է։ Այդ մասին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը լրջագույն և խորքային բարեփոխումների կարիք ունի. «Դրանք կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի»:

«Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: Սակայն այս պահին Ես դեռ վերջնականապես չեմ որոշել, թե որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,- հայտնել է Օսկանյանը:

Ինչ վերաբերում է անցմանը 100% համամասնական համակարգին, Օսկանյանը գտնում է, որ կլինի լավագույն ելքը ստեղծված քաղաքական իրադարձությունից, և համամասնական համակարգի կողմից արտահայտվող ուժերին կոչ է արել այդ ընդհանուր մոտեցումը վերածել քաղաքացիական շարժման: