30 հունվարի 2012 - 17:35 AMT
Սիրիայում կորել է ռուս լրագրող

Սիրիայում կորել է ռուս լրագրող Ալեքսանդր Ռիբինը: Ենթադրվում է, որ անհետացումից առաջ նա պետք է գտնվեր Լաթաքիայի շրջանում: Ալեքսանդր Ռիբինը նյութ էր պատրաստում տաջիկական «Բիզնես և քաղաքականություն» անկախ շաբաթաթերթի համար, հաղորդում է «Վեստին»:

«Բիզնես և քաղաքականություն» շաբաթաթերթի խմբագիր Ջամշեդ Ուլմասովը հաղորդել է, որ տեղեկացել է լրագրողի անհետացման մասին նրա կնոջից՝ Անաստասիա Պիչուգինայից, որն ուղեկցում էր նրան: «Հունվարի 20-ին Ալեքսանդրը գնացել էր նյութ հավաքելու և դրանից հետո ես նրան չեմ տեսել»,- հաղորդել է Պիչուգինան թերթի խմբագրությանը: