30 հունվարի 2012 - 17:40 AMT
Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել ՄԱԷ ազգային հավաքականը

ՄԱԷ ֆուտբոլի ազգային ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ալ Սերկալը անվանի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային անվանել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածուներից մեկը:

Ըդամենը ցուցակում երեք ազգանուն կա: Վերջնական որոշումը կկայացվի մինչ առաջնության ավարտը, որը կավարտվի մայիսին: Այժմ Մարադոնան Դուբայի »Ալ Վասլյա» ակումբի գլխավոր մարզիչն է:

ՄԱԷ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սրեչկո Կատանեցը պաշտոնաթող եղավ 2011թ. սեպտեմբերին՝ Լիբանանից կրած պարտությունից հետո, հայտնում է sport-express.ru-ն: