30 հունվարի 2012 - 17:41 AMT
Իրանը մշակել է լազերային ուղորդման սարքավորում ռումբերի համա՞ր

Իրանին հաջողվել է մշակել լազերային սարքավորում հրետանային ռումբերի համար, որոնք ընդունակ են կործանել շարժվող թիրախները բարձր ճշգրտությամբ, հաղորդում է MIGnews-ը՝ մեջբերելով Իրանի պետական հեռուստատեսությունը:

Պաշտպանության նախարար գեներալ Ահմադ Վահիդիի խոսքով, նոր զենքը դասվում է «խելացի զինամթերքի» տեսակին կործանման նպատակակետն ինքնուրույն որոշելու հնարավորությամբ: