SOPA և PIPA օրինագծերին դեմ բողոքողները որոշել են «պատժել» մեդիա ընկերություններին։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրվել է հատուկ ստեղծված կայքում՝ black-march.com-ում։
Այս կայքի ստեղծողները կոչ են անում ողջ մարտ ամսվա ընթացքում չգնել և չներբեռնել ոչ օրինական ֆիլմեր, երաժշտություն, գրքեր, խաղեր և այլ ոչ օրինական բովանդակություն։ Այս կերպ վերջիններս մեծ ֆինանսական կորուստներ կունենան։
Այս բոյկոտը ցույց է տալու բոլոր այն օգտագործողների կարծիքը, ովքեր համաձայն չեն մեդիա ընկերությունների օրենսդրության հետ՝ ուղղված ինտերնետի գրաքննությանը, նշվում է հաղորդագրության մեջ։
Չնայած նրան, որ ԱՄՆ մի շարք սենատորներ ետ են կանգնել SOPA և PIPA օրինագծերից՝ նախագծվում է նոր օրինագիծ PCIPA-ն (Protecting Children from Internet Pornographers Act), որի ուղղվածությունն է մանկական պոռնոգրաֆիայի գրաքննումն ինտերնետում։
SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ հեղինակային իրավունքը կրողների պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։
Հունվարի 18-ին ԱՄՆ Սենատի 8 օրենսդիրներ ետ կանգնեցին իրենց իսկ մշակած օրինագծից։ Հունվարի 24-ին Սենատը պետք է քննարկեր SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։