Բրիտանական Cobalt Light Systems ընկերությունը ստեղծել է Insight100 սկաները, որը կարող է վտանգավոր նյութեր հայտնաբերել ցանկացած բաղադրության հեղուկի մեջ: Ինչպես հայտնում է Discovery-ին, երբ անոթը հայտնվում է սկաներում, մեքենան կատարում է հեղուկի անալիզ և որոշում է, թե կան արդյոք շշի մեջ հայտնի պայթուցիկ նյութեր, իսկ գործողությունը զբաղեցնում է ընդամենը 5 վայրկյան:
Միայն մեկ սահմանափակում կա՝ անոթը չպետք է պարունակի 3 լ ավելի հեղուկ: Եվրահանձնաժողովն արդեն հավանություն է տվել սկաներների կիրառմանը:
Եվրոպայի որոշ օդանավակայաններում 2013թ. ապրիլից ցանկացած ուղևոր կկարողանա հեղուկ տանել ինքնաթիռ: